Բնապահպաններն արդեն 3-րդ օրը շուրջօրյա ակցիան են անցկացնում Մաշտոցի պուրակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երրորդ օրն է, ինչ բնապահպան ակտիվիստները չեն հեռանում Մաշտոց-Կողբացի հատվածում գտնվող այգուց` պահանջելով, որպեսզի Մաշտոցի պուրակում դադարեցվի Աբովյան փողոցի երկաթբետոնե կրպակների տեղադրման աշխատանքները: վաղը իրենց պահանջով իրենցից 3 հոգի կհանդիպեն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Նրանց պահանջը մեկն է դադարեցնել և նախկին տեսքին բերել այգին: Ոստիկանությունը թույլ չի տալիս նույնիս խարույկ վառեն, որ տաքանան, բայց մասնակիցները ելքը գտել են նրանք վազում են, պարում, վարժություններ անում: Նշենք նաեւ, որ բնապահպանները շարունակում են նաև ակցիային զուգընթաց ստորագրահավաք անցկացնել և արդեն մոտ 300-ից ավելի ստորագրություն է հավաքվել։




Լրահոս