ԿԲ-ն թույլ չի տա դրամի մեծ անկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս շաբաթ ԱՄՆ դոլարն ունի բոլոր հիմքերը նախորդ շաբաթվա աճը շարունակելու համար: FOREX club-ից armlur.am -ին հայտնեցին, թե դրա պատճառն այն է, որ այս ժամանակաշրջանում դեպի Հայաստան տրանսֆերտների հոսքն ավանդաբար բարձր չէ: Ամեն դեպքում, այդ աճը չի գերազանցի 0.5%-ը. չի բացառվում, որ կարգավորողը դուրս կգա շուկա և կաջակցի դրամին: ՀՀ Կենտրոնական բանկը շարունակում է աջակցել ազգային արժույթին, ինչի մասին վկայում է նվազող պահուստային ֆոնդը: Այսպես՝ հունվարին այն կրճատվել է 7.09%-ով՝ հասնելով 1 մլրդ 820.4 մլն ԱՄՆ դոլարի:Այս շաբաթ ՀՀ-ում ԱՄՆ կանխիկ դոլարի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 388-393 դրամի միջակայքում: 




Լրահոս