Armenian text to speach

Անվճար վաճառասեղաններ`գյուղացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևանի քաղաքապետի տեղակալներ Դավիթ Օհանյանը, Արամ Սուքիասյանն ու ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր  ծանոթացել են մայրաքաղաքի Կասյան փողոցին հարակից հատվածում վերաբացված գյուղատնտեսական մթերքների շուկայի պայմաններին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ շաբաթվա հանգստյան օրերին այդպիսի շուկաներ գործում են արդեն 4-րդ տարին անընդմեջ: Երևանի քաղաքապետի տեղակալներ Դավիթ Օհանյանը,Արամ Սուքիասյանն ու ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շրջել են շուկայի տարածքում, շփվել մթերք վաճառող գյուղացիների և գնորդների հետ:

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ է օգտվել գյուղմթերք գնելու հնարավորությունից` նշելով, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, գյուղնախարարության հետ համատեղ, նման շուկաներ գործարկելու համար, անհրաժեշտության դեպքում, մայրաքաղաքում կառանձնացվեն նոր տարածքներ: Նմանատիպ տոնավաճառների հիմնական առավելությունն այն է, որ գյուղացին իր արտադրած թարմ գյուղմթերքն առանց միջնորդի անմիջապես վաճառում է սպառողին, ինչը կանխում է ապրանքի գնի արհեստական բարձրացումը:

Վաճառասեղանները գյուղացիներին հատկացվելու են անվճար: Քաղաքապետարանը կհոգա նաև շուկաներում պատշաճ սանիտարական վիճակն ապահովելը: Դավիթ Օհանյանը կարևորել է այն հանգամանքը, որ մոտ օրերս շահագործման հանձնվող Իսակովի պողոտա-Լենինգրադյան փողոցի նոր ճանապարհահատվածը կնպաստի, որ գյուղացիներն իրենց արտադրանքն ավելի հեշտությամբ ու արագորեն հասցնեն մայրաքաղաքի տարբեր հատվածներ:




Լրահոս