Մի ընտրատեղամասում հաղթել է Հրայր Յոլյանը, մյուսում`Վաչագան Ադունցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գորիսի քաղաքապետի թեկնածու Հրայր Յոլյանը քիչ առաջ armlur.am-ի թղթակցին հայտնեց, որ  Գորիսի երկու ընտրատեղամասում` 37/1, 37/9, ավարտվել են քվեաթերթիկների հաշվարկները:  37/1 ընտրատեղամասի   արդյունքների համաձայն` 511 ձայն ստացել է մյուս թեկնածուն` Վաչագան Ադունցը, ում հովանավորում է Սյունիքի  նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, իսկ 217 ձայն ստացել է  Հրայր Յոլյանը: 37/9 ընտրատեղամասում հակառակ պատկերն է` 489 ձայն ստացել է  Յոլյանը, 434 քվե` Վաչագան Ադունցը:

Ի դեպ, ինչպես մեզ հետ զրույցում ասաց անկուսակցական թեկնածուն,  անվավեր քվեաթերթիկների քանակն էլ քիչ չէ. 37/1 ընտրատեղամասի արդյունքների համաձայն` 45 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, իսկ  37/9 ընտրատեղամասում` 62:

 




Լրահոս