
Ջերմուկ քաղաքում այսօր ևս քաղաքապետի ընտրություններ էին: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էին գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Վարդան Հովհաննիսյանն ու «Ջերմուկշին» ՓԲԸ տնօրեն, անկուսակցական Կորյուն Ստեփանյանը:
Թեև armlur.am-ի հետ զրույցում Կորյուն Ստեփանյանի եղբայր Ստեփան Ստեփանյանը ժամեր առաջ վստահեցնում էր մեզ, որ Ջերմուկի ժողովուրդն ուզում է քաղաքապետի պաշտոնում տեսնել Վարդան Հովհաննիսյանին, սակայն քվեարկության պատկերը հակառակն է ցույց տալիս: Նախնական տվյալների համաձայն` ձայների մեծամասնությամբ հաղթել է ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը: