Այսօր եվ վաղը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 14-ին և 15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, փետրվարի 16-ին և 18-ին շրջանների զգալի մասում, իսկ փետրվարի 17-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ մառախուղ: Քամին հարավարևելյան` 2-7 մ/վրկ, փետրվարի 16-ին և 18-ին առանձին վայրերում սպասվումէ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 15-16-ը գիշերը կբարձրանա 10-12, ցերեկը` 3-4 աստիճանով:Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ Երևանում փետրվարի 14-15-ը առանց տեղումների եղանակ, փետրվարի 16-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ, քամու ուժգնացում 10-15 մ/վրկ:Երևան քաղաքի փետրվարի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.օդի առավելագույն ջերմաստիճան 18.40C (1979 թ.)օդի նվազագույն ջերմաստիճան -21.5 0C (1887 թ.)օդի միջին օրական ջերմաստիճան -0.90C




Լրահոս