Ս.Մախմուրյանը ինքն էլ չգիտի ՝ ինչ է ուզում. Շարունակվում Մ. Օհանյանի գործով դատավարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 14-ին, Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանի գործով դատաքննությունը։ Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր այն պատճառաբանությամբ, որ ամբաստանյալ, ՃՈ աշխատակից Սամվել Մախմուրյանը դիմել էր դատարանին, որպեսզի դատական նիստը հետաձգվի, քանի որ ինքը չունի փաստաբան եւ ունի նյութական խնդիրներ՝ պաշտպան ունենալու համար։ Այսօր դատարան էր ներկայացել նաեւ ամբաստանյալ Սամվել Մախմուրյանը, ինչպես նաեւ նրա նոր հանրային պաշտպան Վարդան Գրիգորյանը։ Դատական նիստը սկսելուց առաջ հանրային պաշտպան Վ. Գրիգորյանը դատավորին ներկայացրեց հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշումը՝ պաշտպան նշանակելու վերաբերյալ և իր՝ փաստաբանի արտոնագրի պատճեն։ Մինչ դատավորը ծանոթանում էր ներկայացված փաստաթղթերին, հանրային պաշտպանը դիմեց ամբաստանյալ Ս. Մախմուրյանին՝ պարզաբանելու՝ թե արդյո՞ք Մախմուրյանը ցանկանում է, որ իր շահերը պաշտպանի Վ. Գրիգորյանը։ Սակայն, Ս. Մախմուրյանը, ներողություն խնդրելով նախորդ դատական նիստի ժամանակ կատարած իր քայլից, հայտնեց, որ հրաժարվում է պաշտպանից եւ իր շահերը կպաշտպանի ինքնուրույն, որից հետո հանրային պաշտպան Վ. Գրիգորյանը դուրս եկավ դատական նիստի դահլիճից։ Այնուամենայնիվ, փաստաբան Վ. Գրիգորյանն այդ մի քանի օրերի ընթացքում հասցրել էր ծանոթանալ հարուցված քրեական գործին եւ պատրաստ էր դատարանում անվճար պաշտպանել Մախմուրյանի շահերը։ Այս պահին դատական նիստը շարունակվում է։ Մանրամասները ավելի ուշ




Լրահոս