Ավտովթարից մահացել է Դահուկացատկի առաջատար Պավել Կարելինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դահուկացատկի Ռուսաստանի ազգային հավաքականի առաջատար, 21-ամյա Պավել Կարելինը  գիշերը Մոսկվա-Ուֆա ճանապարհին մեծ արագությամբ բախվել է ճամփեզրին կանգնած բեռնատարին եւ տեղում մահացել է: Վթարի ժամանակ անվտանգության բարձիկները չեն գործել: Մեքենայում գտնված երկու ուղեւորները, որոնցից մեկը եղել է Պավելի հարսնացուի եղբայրը, ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:




Լրահոս