երկրաշարժ Է տեղի ունեցել Ֆուկուսիմայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուժգին երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայի “Ֆուկուսիմա-1” ատոմակայանի շրջանում:Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը, որոնք գնահատվում են 6 բալ, գտնվում Էր Հոնսյու կղզու ափի մոտ՝ Տոկիոյից մոտավորապես 165 կիլոմետր հեռավորության վրա:Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալության տվյալներով՝ երկրաշարժը փոքր-ինչ ավելի ուժեղ Է եղել եւ կազմել Է 6,2 բալ: Երկրաշարժի օջախը գտնվել Է համեմատաբար ոչ մեծ խորության վրա՝ երկրի մակերեւույթից մոտավորապես 10 կիլոմետր: Երկրաշարժն զգացվել Է Ճապոնիայի շատ շրջաններում, այդ թվում՝ Տոկիոյում: Սակայն ավերածությունների չի հանգեցրել: Ըստ նախնական տվյալների՝  “Ֆուկուսիմա-1”-ը երկրաշարժից չի տուժել, ցունամիի սպառնալիք նույնպես չկա:




Լրահոս