Փարիզում կամուրջը փլվել է կողպեքների պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզի Արվեստների կամուրջը փլվել է «սիրո կողպեքների» ծանրության տակ, որոնք թողնում են զբոսաշրջիկները:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, մետաղյա ցանցը ներս է ընկել, հակառակ դեպքում` հետևանքները կարող էին ողբերգական լինել. տեղեկացրել են ոստիկանությունից:

Կամրջի վրա գտնվող զբոսաշրջիկներին էվակուացրել են:

Փարիզի միջադեպից հետո կրկին սկսել են հնչել կոչերը կախվող կողպեքների արգելքի վերաբերյալ, որոնք փչացնում են նաև այլ քաղաքների, այդ թվում` Լոնդոնի պատմական հուշարձանները:

 




Լրահոս