աշխարհի ամենաթանկարժեք քաղաքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի ամենթանկարժեք քաղաքների վարկանիշային աղյուսակում առաջին տեղն է գրավել Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքը, իսկ նախկին առաջատար Տոկիոն այս անգամ երկրորդն է, -գրում է BBC-ն: Տասնյակում ընդգրկված քաղաքների մեծամասնությունը ճապոնական, շվեյցարական եւ ավստրալական քաղաքներ են:Վարկանիշային աղյուսակի երրորդ տեղում է Ժնեւը, չորրորդում է Օսական, իսկ հնգյակը եզրափակում է Օսլոն: Տասնյակի մեջ ընդգրկված են նաեւ Փարիզը, Սիդնեյը, Մելբուրնը, Սինգապուրը եւ Ֆրանկֆուրտը:Իսկ ինչ վերաբերում է ապրելու համար ամենաէժան քաղաքներին, ապա առաջատարը Պակիստանի Կարաչի քաղաքն է, որին հաջորդում է Մումբայը:Վարկանիշային աղյուսակը կազմելիս վերլուծվել է քաղաքների 160 մթերքների եւ ծառայությունների տվյալներ, ինչպիսիք են հացը, բրինձը եւ բենզինը:




Լրահոս