Իրանցին Բանգկոկում իրեն է պայթեցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանգկոկի կենտրոնում այսօր երկու պայթյուն է որոտացել,որի հետեւանքով հինգ մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածք:Երկու պայթուցիկներն էլ գործի է դրել Իրանի մի քաղաքացի: Առաջին ռումբը նա նետել է տաքսու վարորդի ուղղությամբ, ով մերժել էր իրեն տեղափոխել, իսկ վայրկյաններ անց չարագործը նետել է երկրորդ ռումբը` այս անգամ ոստիկանների ուղղությամբ, որոնք շտապել էին դեպքի վայր:Սակայն նրա նետած ռումբը դիպել է ծառին,հետ դարձել ու պայթեցրել հենց իրեն:Ոստիկանության տվյալների համաձայն` հարվածային ալիքը կտրել է տղամարդու երկու ոտքերը: Նա այժմ հիվանդանոցում է, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր:




Լրահոս