Մոուրինյոյի կինը համոզել է չգլխավորել Անգլիայի հավաքականը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չելսիի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն 2007թ.-ին գրեթե համաձայնել էր գլխավորել Անգլիայի ֆուտբոլի հավաքականը, սակայն նրա կինը համոզել է նրան չանել այդ բանը, գրում է The Guardian-ը:

Հրավերը ստացվել էր պորտուգալացու՝ «Չելսիից» հեռացվելուց հետո, որը Մոուրինյոն արդեն մարզում էր 2004-2007թթ.-ին: Մարզիչն արդեն պատրաստ է եղել ընդունել առաջարկը, սակայն նրա կինը` Մատիլդան, հավաստիացրել է, որ այդ աշխատանքը չի համապատասխանում իր բնավորությանը:

photo_24097

«Կինս ասաց, որ ինձ պետք չէ համաձայնվել, և նա իրավացի էր: Ես չեմ կարող երկու տարի սպասել կարևոր մրցաշարի, իսկ արանքներում խաղալ Ղազախստանի կամ Սան-Մարինոյի թիմերի հետ: Ես ի՞նչ պետք է անեմ շաբաթվա ընթացքում: Գնա, դիտեմ, թե ինչպես են խաղացողները մարզվում իրենց ակումբներո՞ւմ: Ես պետք է նրանց կողքին լինեմ, փորձեմ ինչ-որ բան փոխել կամ բարելավել», – ասել է պորտուգալացին:

Նա համոզված է, որ այդ աշխատանքը նրան հարմար չէր 7 տարի առաջ, և հետագա 7 տարիներում էլ նա այդ աշխատանքին չի համաձայնի: Մարզիչը չի բացառել, որ աշխատանքը հավաքականում կարող է իրեն հետաքրքրել 15 տարի անց:

Ընդ որում, Մոուրինյոն հայտարարել է, որ անգլիացի ֆուտբոլիստները ուրախ կլինեին իրեն տեսնել հավաքականի ղեկավարի դերում:




Լրահոս