ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ` ԻՐԱՐ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի Արշալույս գյուղում փետրվարի 12-ին գյուղապետի պաշտոնի համար պայքարելու են երկու ՀՀԿ-ական` գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը եւ նախկին գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը: Նշենք, որ Զարզանդ Գրիգորյանն ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի հարազատ եղբայրն է: Գյուղացիների ասելով` բոլոր հարցերը գյուղապետը համաձայնեցնում է նրա հետ: Ի պատասխան այս հայտարարությանը` Հրանտ Գրիգորյանն ասել է, որ իրենց մրցակիցը` նախկին գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը, դատապարտվել է 67 միլիոն արժողությամբ համայնքային գույքը յուրացնելու համար: Ի դեպ, Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել 2008-ի մարտի 1-ից հետո: Գյուղացիների վկայությամբ,  որովհետեւ «նախագահի ընտրությունների ժամանակ նա այդքան էլ լավ չէր աշխատել Սերժ Սարգսյանի համար»:




Լրահոս