Օմբուդսմենն արձագանքել է ՃՈ տուգանքների խնդրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բազմաթիվ քաղաքացիներ բողոքում են, որ իրենց բանկային հաշիվների վրա անակնկալ կիրառվում է արգելանք:Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին տվյալ քաղաքացիները հայտնել են, որ նախքան ԴԱՀԿ ծառայության կողմիցարգելադրումը Ճանապարհային ոստիկանության կողմից չեն ստացել իրավախախտման և տուգանքի վերաբերյալծանուցում:

 Մարդիկ հաճախ տեղյակ անգամ չեն լինում տուգանքներից, քանի որ չեն ծանուցվել պատշաճ կերպով, կամոստիկանությունը տիրապետում է նրանց սխալ կամ հին հասցեն: Այդպիսի հասցեով ուղակված վարչականտույժերը, որոնց մասին անձը չի էլ իմանում, միևնույն է՝ համարվում են անձին հանձնված և ուժի մեջ են մտնում:

 Միաժամանակ, նոր օրենսդրական կարգավորումների արդյունքում ՃՈ վարչական ակտն անմիջապես ուղարկվումէ ԴԱՀԿ ծառայության կատարման, որից հետո արգելադրվում են անձի բանկում ունեցած ֆինանսական միջոցները:

 Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այս հարցը համարում է խնդրահարույց և քայլեր է ձեռնարկելու օրենքի այսբացը լրացնելու ուղղությամբ: Պաշտպանը հորդորում է ոստիկանությանը պատշաճ կերպով ծանուցելքաղաքացիներին վարչական տուգանքների վերաբերյալ, իսկ քաղաքացիներին խորհուրդ է տալիս ուշադիր լինելտուգանքների վճարման և բողոքարկման ժամկետների հարցում:

Պաշտպանի աշխատակազմՕ




Լրահոս