Պաշտպանի միջամտությամբ վերացվել է քաղաքացու նկատմամբ կիրառված արգելքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացին զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ եւ հայտնել, որ դեռեւս 2015թ. Քննչական կոմիտեիԳեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, եւ ինքը ճանաչվել է տուժող:

Քաղաքացին հայտնել է, որ 2016թ. մարտի 19-ին Զվարթնոց օդանավակայանից ցանկացել է մեկնել արտերկիր, սակայն Ոստիկանությանքրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի միջոցովսահմանափակված է եղել իր՝ երկրից դուրս գալու հնարավորությունը:

Ահազանգի հիման վրա Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման աշխատակիցը նույն օրը կապվել է Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի հետ, ով գրություն է ուղարկել Ոստիկանություն՝ քաղաքացու ազատ տեղաշարժմանարգելքը վերացնելու համար:

Արդյունքում, քաղաքացու նկատմամբ կիրառված արգելքը վերացվել է:




Լրահոս