Շներն ընդդեմ Ռոմնիի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նյու Յորքում արտասովոր բողոքի ակցիա է անցկացվել ընդդեմ Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի: Ակցիան կազմակերպվել է Madison Square Garden մարզահամալիրի դիմաց, որտեղ այս օրերին անցկացվում է ԱՄՆ ամենահեղինակավոր Westminster Kennel Club Dog Show շների ցուցահանդեսը, -գրում է newsru.com-ը: “Շներն ըդդեմ Ռոմնիի” խմբի անդամները որոշել են հասարակությանը ներկայացնել “ԱՄՆ նախագահի թեկնածության համար պայքարող հանրապետական Միթ Ռոմնիի դաժանությունը”:Այսպես, 30 տարի առաջ` 1983 թ.-ին Ռոմնին ընտանիքով Բոստոնից ուղեւորվում էր դեպի կանադական Օնտարիո մարզ: Երբ ողջ ընտանիքը նստել է մեքենա, նրանց շան` Սիմուսի համար այլևս տեղ չի մնացել, այդ ժամանակ էլ քաղաքական գործիչը շանը տեղավորել է արկղի մեջ, կապել պարաններով և դրել մեքենայի տանիքի վրա: Արկղի մեջ շունն անցկացրել է 12 ժամ:Ցուցարարները պաստառների վրա գրել էին “Միթ`սրիկա: Շները բեռ չեն”:”Շներն ըդդեմ Ռոմնիի” խմբին  Facebook սոցիալական ցանցում արդեն ավելի քան 25 հազ. մարդ է անդամագրվել: 




Լրահոս