
Գերմանիայի հավաքականի ավագ Ֆիլիպ Լամը The Guardian-ի հետ զրույցում նշել է, որ հաճելի է զգալ, թե որքան են երկրպագուները վստահում ազգային թիմին:
«Ինձ համար իսկապես հաճելի է այն փաստը, թե որքան մեծ են սպասելիքները: Սակայն դա նորմալ է, քանի որ մենք երկու անգամ զբաղեցրել ենք 3-րդ տեղը, և այժմ պետք է փորձենք բարելավել արդյունքները»,- նշել է նա:
Լամի խոսքով` երկրպագուներն իրենցից միայն հաղթանակներ են ակնկալում: «Հնարավոր է` մեզ համար ավելի հեշտ լիներ, եթե որևէ ակնկալիք չլիներ, եթե ազատ խաղալու հնարավորություն ունենայինք: Բայց դա է իրականությունը: Գերադասում եմ ֆավորիտ համարվել, ոչ թե հետնապահ»,- ասել է նա: