Միրոսլավ Կլոզեն ընդգրկվել է Գերմանիայի հավաքականի մարզչական շտաբում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեն վերադարձել է հավաքական: Նա ֆուտբոլիստի կարիերան ավարտել էր ամռան և որոշել անցնել մարզչական աշխատանքի:

Նա Գերմանիայի մարզչական շտաբում կանցնի անհատական պատրաստություն և մարզչական ամբողջական ուսումնական ծրագիր:

Գերմանիայի ֆուտբոլային միության կայքը հայտնում է, որ նոր կարգավիճակում Կլոզեն նորամուտը կնշի նոյեմբերի 11-ին: Գերմանիայի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական խաղում կմրցի Սան Մարինոյի թիմի հետ:




Լրահոս