Դավութօղլու . Հայկական օրինագծերը չեն նպաստում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դավութլօղլու-Քլինթոն վաշինգտոնյան հանդիպման  գլխավոր թեմաների շարքում է եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է նաեւ կոնգրեսականների հետ ունեցած հանդիպմանը: Դավութօղլուն ասել է` ինչքան էլ զարմանալի է, ամերիկացի օրենսդիրների հետ Հայոց ցեղասպանության թեման չի քննարկվել: “Պետք չէ, որ այդ հարցը Դամոկլյան սրի պես կախված մնա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Դրանից ոչ ոք չի շահելու”,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:Դավութօղլուն հիշեցրել է, որ ինքն անձամբ է շնորհակալություն հայտնել Հիլարի Քլինթոնին` Ֆրանսիայում հայկական օրինագծի առնչությամբ արտահայտած հստակ դիրքորոշման համար: “Այդ հարցը պարբերաբար հայտնվում է Կոնգրեսի օրակարգում: Մենք այդ ճգնաժամային շրջանը բնութագրում ենք որպես “գարնանային միգրեն”: Չենք կարծում, թե այդ թեման անընդհատ օրակարգում պահելով հնարավոր կլինի նպաստել հայ-թուրք հարաբերություններին և Կովկասում խաղաղության հաստատմանը”,- ասել է Դավութօղլուն: 




Լրահոս