Այսօր սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 15-ին հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 16-ին, 19-ին շրջանների զգալի մասում, 17-18-ին առավելապես արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ` մառախուղԸստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ կլինի հարավարևմտյան քամի՝ 2-7 մ/վրկ, 16-ին և 18-19-ին առանձին վայրերում քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում`բուք, իսկ ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 15-16-ի գիշերը կբարձրանա 10-12, ցերեկը 3-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:Այսօր Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին և 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ, քամու ուժգնացում 10-15 մ/վրկ: 17-18-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:




Լրահոս