ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք այն քաղաքական ուժն ենք, որ վերջին 10 տարիներին 10 անգամ  բարձրացրել ենք ուսուցիչների  աշխատավարձերը»:  Մկրտիչ Մինասյան.  05.02.2011  «Հայոց աշխարհ» Ճիշտն ասած, մի քանի օրվա տարբերությամբ անդրադառնալ միեւնույն գործչին, այնքան էլ հարմար չէ: Բայց իրեն ով է ասում մեկը մյուսից «լավ» հարցազրույցներ բախշի մամուլին` մեզ «դրդելով» նկատել իրեն: Սա անգամ այն դեպքը չէ, երբ Գեբբելսի  խոսքերով` «որքան մեծ է սուտը, այնքան հավատացողները շատ կլինեն»: ՀՀԿ խմբակցության պատգամավորը պարզապես ստում է. 10 տարվա մեջ ուսուցիչների աշխատավարձը չի բարձրացել 10 անգամ:  Այդ մասին գիտի  նաեւ Մկրտիչ Մինասյանը: Ուղղակի օր ծերության հող է նախապատրաստում` աշխատանքի անցնելու Ազգային վիճակագրական ծառայությունում: Ի՞նչ  պակաս կաշխատի:




Լրահոս