25-ամյա դիմակավորված երիտասարդը հափշտակել է կնոջ պայուսակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 14-ին` ժամը 21.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 25-ամյա Արմեն Օգանեզովին: Պարզվել է, որ նա ժամը 21.00-ի սահմաններում Մասիս քաղաքի Նոր թաղամասի թիվ 31 շենքի մոտ դիմակավորված հափշտակել է մի կնոջ պայուսակ` որի մեջ եղել է 20.000 դրամ:Խուզարկությամբ Օգանեզովի մոտ հայտնաբերվել է հափշտակվածը և դիմակը:Կատարվում է նախաքննություն:




Լրահոս