Ա. Մանուկյան. Հրազդանյան ընտրություններում սովը հաղթեց քաղաքացուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, ինչ տեսա Հրազդանում` քաղաքապետի ընտրությունների ընթացքում, կարդացել եմ Հյուգոյի, Կաֆկայի գրքերում  ,-այսօր կայացած մամուլի ասուլիսին  ասաց ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը: “Հրազդանում ուղիղ, ճակատ առ ճակատ բախվեցի աղքատությանն ու թշվառությանը, արտագաղթին: Այն տեղամասում, ուր ես վստահված անձ էի, Հայաստանից բացակայողների ցուցակը բավական մեծ էր: Տեսա մի շարք արտառոց բաներ: Հանդիպեցինք մարդկանց, ում անձնագրերում նրանց ծննդյան թվի տեղերում ուղղակի գրված էր՝ զրո, զրո, զրո: Քվեարկությանը մասնակցում էին մարդիկ, ովքեր ոչ կարողանում էին խոսել, ոչ ձայն հանել. նրանք ուղղակի հոգեկան հիվանդներ էին: Մի աղջիկ իր հիվանդ եղբորն ու քրոջը ժամը մեկ բերում էր քվեարկության, դրա դիմաց փող էր ստանումՓաստորեն, սովը հաղթեց քաղաքացուն. մարդիկ ամենեւին չէին թաքցնում, որ ցրտին, իրար ջարդելով, ժամը 8-ից գալիս էին իրենց փողը ստանալու: Ես այդտեղ նողկանք զգացի իշխանությունների հանդեպ, որոնք 5000 դրամով մարդկանց էին բերում: Այս թշվառության ֆոնի վրա էլ աշխատում է իշխանությունը` նպատակ ունենալով վերարտադրվել: Կաին մարդիկ, ովքեր դիմակայելով ճնշումներին՝ եկան ազնվորեն եւ համարձակ քվեարկելու: Հետաքրքրական է, որ ոստիկանները բնակիչների վրա հոգեբանական ճնշում էին գործադրում, ահաբեկում էին` ամբողջ ժամանակ միացրած ազդանշաններով շրջելով փողոցներում”,- պատմեց Արամ Մանուկյանը:Նրա խոսքով՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին “սպանեք էլ, ցուցակները չի հրապարակի, քանի որ այդ պարագայում կարուսելի հնարավորությունը կբացառվի: Ցուցակները սրանց կեղծիքի սրբոցն են, այնտեղ են թաքնված բոլոր կեղտերը”:




Լրահոս