52-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է կախված վիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 15-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 14-ին, տեղի ունեցած ինքնասպանության փաստով։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ժամը 17.00-ի սահմաններում, շտապօգնության կենտրոնական կայանից տեղեկացրել են ոստիկանության Էրեբունու բաժին, որ նույն օրը՝ ժամը 16.38-ի սահմաններում, շտապօգնության թիվ 03 բրիգադան կանչով մեկնել է Սարի թաղի 18 փողոց, որտեղ հայտնաբերել են նշված փողոցի բնակիչ, 52-ամյա Դ. Հ.–ին՝ կախված վիճակում։Գ. Շամշյանը հայտնում է, որ Դ. Հ.–ն հաշվառված է եղել Արաբկիր 47 փողոցում, սակայն Սարի թաղում բնակվում էր փաստացի։ Դ. Հ.–ի մարմինն օպերատիվ–քննչական խումբը հայտնաբերել էր տան մուտքի դռան վերևի հատվածում գտնվող ձողից փողկապով կախված։




Լրահոս