Հորադիզում զինվորի մահվան փաստով սերժանտին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային՝ Հորադիզ պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում փետրվարի 2-ին հրազենային մահացու վիրավորում ստացած զինծառայող Կառլեն Կարոյի Բաղդասարյանի մահվան փաստով սերժանտ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` “Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը”:  Արթուր Զաքարյանը կալանավորված է: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել փետրվարի 2-ին ժամը 17.00-ի սահմանում, երբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային` Հորադիզ պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում էր ստացել Ստեփանակերտի զինկոմիսարիատից զորակոչված ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Կառլեն Կարոյի Բաղդասարյանը: Դեպքից անմիջապես հետո, զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վիրավորը մահացել էր:




Լրահոս