Հայաստանը 41-րդն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է հավաքականների փետրվար ամսվա վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը առաջադիմել է 4 տեղով եւ այժմ 41-րդն է: Մեր հավաքականն ունի 639 միավոր:Առաջին տեղում Իսպանիան է, իսկ 2-րդ տեղում է հայտնվել Գերմանիայի հավաքականը՝ 3-րդ տեղ մղելով Հոլանդիային: 10-յակում մյուս հավաքականները դասավարվել են հետեւյալ հաջորդականությամբ՝ Ուրուգվայ, Անգլիա, Պորտուգալիա, Բրազիլիա, Իտալիա, Խորվաթիա, Դանիա:Նշենք, որ մեր հավաքականի համար 41-րդ տեղը առայժմ ռեկորդային ցուցանիշ է: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մրցաշրջան 2012-ը կսկսի փետրվարի 28-ին եւ 29-ին Կիպրոսում կայանալիք ընկերական խաղերով: Մեր թիմի մրցակիցը կլինեն Սերբիայի եւ Կանադայի հավաքականները:




Լրահոս