Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արա Սադոյանին (աջից) և շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Գագիկ Գյանջումյանին՝ համատեղ աշխատանքի համար:Ինչպես armlur.am տեղեկանում է Քաղաքապետարանի հաղորդագրությունից՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ վարչական շրջանների աշխատանքի հանրագումարով է արտահայտվում քաղաքային տնտեսության դրական տեղաշարժը և ընդգծել, որ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ և սրտացավ աշխատանք:Տարոն Մարգարյանը նշել է նաև, որ վարչական շրջանի նոր ղեկավարը, պահպանելով տարիների ընթացքում ձևավորված թիմային աշխատանքի ավանդույթները, իր նոր մոտեցումներով և կազմակերպչական ունակություններով պետք է նպաստի Կենտրոն վարչական շրջանի և առհասարակ քաղաքի հետ կապված ծրագրերի իրականացմանը:”Համատեղ ուժերով պետք է աշխատենք բնակչության գոհունակությանն ու վստահությանն արժանանալու համար: Վերանայելով մոտեցումները բոլոր այն ոլորտներում, որտեղ այս պահին թերացումներ կան, պետք է բոլոր ուժերը կենտրոնացնել և վերացնել դրանքե,- նշել է քաղաքապետը` Արա Սադոյանին մաղթելով աշխատանքային կրկնապատիկ եռանդ:Իր Արա Սադոյանը հավաստիացրել է քաղաքապետին, որ, ծանոթ լինելով տեղական ինքնակառավարման համակարգին, ուժերի ներածին չափով աշխատելու է Երևանի, Կենտրոնի և բնակիչների խնդիրներն ու հոգսերը թեթևացնելու և լուծումներ գտնելու ուղղությամբ:Անդրադառնալով բնակիչների հետ հետադարձ կապի ապահովման հարցին՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջաններում բնակիչների ընդունելություններն ու բակային հանդիպումները դարձնել առավել հաճախակի, որպեսզի բնակչության կողմից բարձրացված հարցերն ու խնդիրները ստանան շուտափույթ լուծում:




Լրահոս