Համաշխարհային բանկը 50 մլն եվ 30 մլն դոլարի վարկային համաձայնագրեր է կնքել Հայաստանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 15-ին Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ  Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին “արգացման քաղաքականության երրորդ գործառնություն” ծրագրի շրջանակում ստորագրել են ֆինանսավորման եւ փոխառության համաձայնագրեր` 50 մլն եւ 30 մլն դոլար գումարային արժեքով:Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից armlur.am -ին հայտնում են, որ ծրագրի շրջանակներում Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանին կտրամադրի 32,6 մլն (SDR) Փոխառության հատուկ իրավունքին համարժեք գումարի չափով վարկ (մոտ 50 մլն ԱՄՆ դոլար): Վարկը Հայաստանին տրամադրվում է 25 տարի ժամկետով, որից 5-ը` արտոնյալ (առանց մայր գումարի մարման), տարեկան 1.25% տոկոսադրույքով: Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը սույն ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով փոխառություն: Փոխառությունը տրամադրվում է 25 տարի ժամկետով, որից 10-ը` արտոնյալ (առանց մայր գումարի մարման):  Տոկոսադրույքը կազմում է 6-ամսյա USD LIBOR+փոփոխական մարժա, իսկ սկզբնական միանվագ միջնորդավճարը` փոխառության գումարի 0.25%: Վարկերը տրամադրվում են Հայաստանին որպես բյուջետային աջակցություն:




Լրահոս