Լավրովը մտահոգված է սիրիական հարցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկա դրությամբ կարգավորել սիրիական հակամարտությունն առանց միջազգային միջամտության անհնար է,- հայտնել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:”Մենք, ճիշտն ասած, կարծում ենք, որ տվյալ պահին ամենահարմարը կլիներ, որ արաբական երկրների դիտորդները շարունակեին իրենց առաքելությունը”,- ասել է նախարարը: Նա չի բացառել նաեւ Սիրիայում լիբիական սցենարի կրկնությունը: “Չեմ կարողանում ձերբազատվել այն զգացումից, որ ընթանում է  վարկաբեկիչ նյութերի հավաքում, որը հետագայում կարող է օգտագործվել լիբիական սցենարի կրկնումն արդարացնելու համար”,- հայտարարել է նա:




Լրահոս