Pitbull (Անդրեյ Արլովսկի). Կապացուցեմ, որ լավագույններից եմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

UFC (մարտեր առանց կանոնների) մարզաձևում ծանրքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն բելառուս Անդրեյ Արլովսկին (21-10) , մականունը՝ Pitbull, մենամարտ կանցկացնի Բրենդան Շաուբի դեմ: Այն տեղի կունենա UFC 174 մրցաշարի շրջանակներում:

«Մարդիկ ասում են, որ ծնոտս «ապակուց» է, սակայն երբ ես մենամարտում էի Էնտոնի Ջոնսոնի դեմ, ստացա ծնոտի կոտրվածք մրցավարի սխալի պատճառով: 2-րդ և 3-րդ ռաունդներում ես մենամարտում էի կոտրված ծնոտով, սակայն «Ռամբլը» չկարողացավ մենամարտն ավարտել ժամկետից շուտ:

Անհամբերությամբ եմ սպասում Շաուբի դեմ մենամարտին: Պետք է ապացուցեմ, որ աշխարհի լավագույն մարտիներից մեկն եմ»,-հայտարարել է Արլովսկին:




Լրահոս