Էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնավոր է. Ե. Զախարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն անդրադարձav էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ցանկանում էր իմանալ, թե ինչպիսին է լինելու Կառավարության քայլերն այս ուղղությամբ:

«Սակագնի թանկացումը հիմնված է ընկերությունների կողմից ներկայացված համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությունների վրա, որոնք կատարվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։ Ասեմ, որ ներկայացված բոլոր փաստաթղթերն էլ հիմնավոր են։ Իսկ այս քայլն արվում է մեկ նպատակով՝ ընկերությունների անխափան, անվտանգ աշխատանքի կազմակերպման և ապահովման համար,– ընդգծեց նախարարը։

Նա նաև հայտարարեց, որ արդեն իսկ էներգամատակարարող ընկերություններում մանրակրկիտ ֆինանսական ուսումնասիրություններ են կատարվում, որոնք ավարտելուց հետո նախատեսում են ուսումնասիրել իրավական դաշտը` ծախսերն ավելի թափանցիկ և տեսանելի դարձնելու համար։

«Հավատացնում եմ՝ իրավիճակը ոչ միայն ԱԺ–ին է անհանգստացնում, այլ նաև Կառավարությանը», – նշեց Զախարյանը:

 




Լրահոս