ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոմանք կփորձեն մազ ներկել, ոմանք կփորձեն յուբկա հագնել, ես զինվոր եմ ու մինչեւ վերջ ծառայելու եմ ՕԵԿ-ին»:

Հովհաննես Մարգարյան yerkir.am

Տարբեր ժամանակներում հազարավոր մարդիկ են լքել ՕԵԿ-ի շարքերը, ու տարօրինակ է, թե գյումրեցի պատգամավորն ինչու է չարախոսում «Օրինաց երկրից» հիասթափվածներին: Չէ՞ որ մեկը չի սխալվել, երկուսը չեն սխալվել… Նույնիսկ կուսակցության առանցքային դեմքերից մեկը հայտարարեց, թե իր ճակատին «Օրինաց երկիր» է դաջված, բայց շատ չանցած` մաքրեց դաջվածքները: Այնպես որ, պետք չէ գնացածների հետեւից վարկաբեկել նրանց: Իսկ եթե Հովիկ Մարգարյանն իսկապես կարծում է, որ զինվոր է, ապա հետաքրքիր է, թե հանուն ում կամ ինչի է նա պայքարում: Շատ տարիներ են անցել, բայց մեր երկիրն այդպես էլ օրինաց չդարձավ:




Լրահոս