Տղամարդն իր վրա 326 հազար մեղու է տեղադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

54-ամյա մեղվաբույծ Գաո Բինգոն` չինական Շանդուն պրովինցիայից, աշխարհի ռեկորդ է սահմանել` իր վրա 33 կիլոգրամ մեղու տեղադրելով:

Տղամարդը շփվել է մեղուների հետ 34 տարի և առնվազն 326 հազար զոլավոր ընկե8 ձեռք բերել. գրում է Metro-ն:

Աշխարհի շատ լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարի վրա պատկերված է, թե ինչպես է Գաո Բինգոն ցնցուղ ընդունում ռեկորդ սահմանելուց առաջ. մեղուները չեն սիրում սուր հոտեր և կարող են խայթել ձեզ, եթե դուք վաղուց չեք լողացել:

Ջրային գործողությունների ավարտից հետո Բինգոյի օգնականներն անցել են երկրորդ փուլին: Նրանք չինացուն շրջապատել են մայր մեղուներով լի տուփերով, որպեսզի նրանք գրավեն աշխատավոր մեղուներին: Միջատներից «վերմակ» հագնելու համար 54-ամյա տղամարդը 2,5 ժամ է ծախսել:

Փորձը չինացուն հեշտ չի տրվել. այն բանից հետո, երբ չինացու վրայից հանել են բոլոր մեղուներին, նա անմիջապես լոգարան է գնացել, որպեսզի ջրի օգնությամբ մեղմի մեղուների խայթոցների ցավը: Տղամարդու խոսքով` նրան խայթել են առնվազն 2 հազար անգամ: Դե ինչ, այդպիսին է համաշխահային ռեկորդի գինը




Լրահոս