Վագոն-տնակները հայկական իրականության մեջ տարածում գտան 90-ական թվականներին: 1988թ. երկրաշարժից հետո տարբեր տեղերից Հայաստան ներկրվեցին տասնյակ հազարավոր վագոն-տնակներ, որոնք 90-ական թվականներին որպես կացարան, պահեստ եւ գրասենյակ էին ծառայում: Սակայն 21-րդ դարում հարիր չէ, որ համայնքապետարանը գործի վագոն-տնակում: Վրաստանի հետ սահմանակից Դեղձավանի համայնքապետարանը տեղավորված է հենց այդպիսի կանաչ գույնի փոքր վագոն-տնակում: Համայնքի ղեկավար Ռոբերտ Հովհաննիսյանն ասաց, որ վագոն-տնակում գտնվող իր աշխատասենյակը տրամադրել է գյուղի բուժկետին: «Հիմա վագոնի փոքրիկ մի սենյակում գյուղապետարանի աշխատակիցներով, 6-7 հոգով ենք նստում, օդը չի հերիքում»,-ասաց համայնքապետը: Բնական է, որ խոսք անգամ չի կարող լինել այս պայմաններում համայնքի բնակիչներին նորմալ սպասարկելու մասին: Հավելենք, որ 396 բնակիչ ունեցող Դեղձավանը նաեւ մշակույթի տուն կամ ակումբ չունի:
ՏՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ