«ՇՈՒՆՈՒՇԱՆԳՅԱԼ» ԷԼ ՉԻ ՊԱՀՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, երբ ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իր ելույթում սկսեց խոսել հայրենասիրությունից, ուսանողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ արժեքների մասին է խոսքը, երբ մարդիկ կան` ավտոշարասյուներով են ման գալիս, իսկ ոմանք էլ իրենց երկրորդ կարգի մարդ են զգում: Պատասխանելով ուսանողուհու դիտարկմանը` Հ.Թովմասյանն ասաց, որ ժամանակը կգա` նախարարը փողոցում կքայլի կամ առեւտուր կանի խանութներից, ու պատմեց դեպք իր կյանքից, երբ խանութում հերթի մեջ է եղել, նրա հետեւից երկու կանայք ասել են` լսի’, սա արդարադատության նախարա՞րն ա, մեկ էլ մյուս կինն ասել է` ի՞նչ նախարար, նախարար լիներ, «շունուշանգյալով» ման կգար, իսկ երբ շրջվել է, ասել են` վա’յ, կներեք. «Կարող է` սա ծիծաղ է առաջացնում, ինչ-որ նոր բան է, բայց սրանք են լինելու մեր քայլերը»: Նախարարի` համալսարան այցելելու առիթը ԵՊՀ-ի եւ արդարադատության նախարարության միջեւ համագործակցության համաձայնագրի կնքումն էր:




Լրահոս