ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄՈԴԵԼՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ Daily Mail պարբերականի` աշխարհի ամենահարուստ մոդելների վարկանշային աղյուսակում առաջին տեղը պատկանում է բրազիլուհի Ժիզել Բունդհենին, ով, բացի մոդելային գործունեությունից, նաեւ շատ այլ բիզնեսներ ունի եւ նախորդ տարվա ընթացքում հասցրել է վաստակել 96 մլն եվրո: Երկրորդ տեղում է ամերիկուհի Թայրա Բենքսը` 57 մլն եվրո կարողությամբ: Եռյակը եզրափակում է Քրիստի Բրինքլին, ով իր արտաքինի շնորհիվ վաստակել է 51 մլն եվրո: Ի դեպ, մոդելը զբաղվում է նաեւ անշարժ գույքի առքուվաճառքով: Քրիստիին հաջորդում է Քեյթ Մոսը, ում կարողությունը կազմում է 50 մլն եվրո: Հինգերորդ հորիզոնականում է Հայդի Քլումը, ով, բացի մոդելային բիզնեսից, աշխատում է նաեւ հեռուստաընկերությունում որպես պրոդյուսեր եւ հաղորդավար: Ամենահարուստ մոդելների աղյուսակում հայտնվել են նաեւ  Մակֆերսոնը` 38 մլն եվրո կարողությամբ, Կլաուդիա Շիֆերը` 35 մլն եվրոյով, Նաոմի Քեմբլը` 31 մլն եվրոյով, Միլա Յովովիչը` 23 մլն-ով, իսկ տասնյակը եզրափակում է բրազիլուհի Ադրիանա Լիման` 8 մլն-ով:




Լրահոս