Ոստիկանության նոր համազգեստը կկրեն նաև աղջիկներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանական համակարգում շատ շուտով ստեղծվելու է նոր` “”Հատուկ ստորաբաժանում» կառույցը, և միայն դրանից հետո ոստիկանները կկրեն նոր համազգեստ:  Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ “”Հատուկ ստորաբաժանման”” մեջ բացի տղաներից, ընդգրկված են լինելու նաև աղջիկներ, ովքեր այս պահին ինտենսիվ մարտական պատրաստվածության, ինչպես նաև օտար լեզվի դասընթացներ են անցնում: Ինչպես տղաները, այնպես էլ աղջիկները կկրեն նոր համազգեստը: Սոցիալական ցանցերում տարածված նոր համազգեստի լուսանկարները տարակուսանք են առաջացրել հայ օգտատերերի շրջանում` օգտատերերի մի մասը կարծիք է հայտնում, թե այն չի համապատասխանում “”մեր ոճին””, մյուսը նշում է, թե “”լավն է, պետք է ուղղակի աչքին սովորեցնել””: Մեկ այլ օգտատեր էլ նկատում է, որ համազգեստն իրեն հիշեցրել է Սադամ Հուսեյնի բանակին:  




Լրահոս