ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ասում են, յուրաքանչյուր նոր լավ մոռացված հինն է: Խորհրդարանական ընտրություններին «որակական հեղափոխության» պատրաստվող ՀՀԿ-ն կիրակի օրը Հրազդանում կայացած քաղաքապետի ընտրություններում ցույց տվեց, որ ամենեւին էլ «չի աճել»: Նրանք կիրառում են հին մեթոդներից մեկը` ընտրական առեւտուրը` 5000 դրամով գնելով ՀՀ քաղաքացու քվեն: Ընդ որում, դա անում են սպառնալիքի ազդեցության տակ, ստորացնելով մարդուն: Եթե նախկինում ընտրությունների օրը քվեատուփերն էին լցոնվում, ապա այս անգամ ընտրատարածքներն էին լցոնվում… մարդկանցով:
Հայաստանի իշխող կուսակցությունը, ընտրության օրը ՀՀ ոստիկանության մոտակա բաժին դիմելու փոխարեն, «Ժողովուրդ»-ի դեմ երկու անգամ հայտարարություն տարածեց, թե մենք միջամտում ենք ընտրական գործընթացներին: Իհարկե, երբ «Ժողովուրդ»-ը տեսավ, որ Կոտայքի մարզպետի մանկլավիկներն ընտրատարածքում փորձում են խոչընդոտներ հարուցել, դիմեց ոստիկաններին: Ի պատիվ նրանց, Կովալենկո Շագհալդյանի մանկլավիկները մի քանի տեղամասերից վռնդվեցին` անվերադարձ: Իսկապես, մենք մանրազնին ուսումնասիրեցինք, եթե կուզեք, միջամտեցինք կիրակի օրը կայացած քաղաքապետի ընտրություններին, քանի որ դրանք մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մանրապատկերն էին: Եւ կարող ենք այսօրվանից արձանագրել, որ այս գարնանը Հայաստանում ընտրություններ տեղի չեն ունենա: Պարզապես ժողովրդից գողացված միլիոնների մի մասը մայիսին կբաժանեն` յուրաքանչյուրին տարեկան հազար դրամ «հասանելիքով»՝ այդպիսով ապահովելով ռեժիմի վերարտադրությունը:

1.  Այս ավտոմեքենայի մեջ էր նստել այն մարդը, որն ընտրատեղամասի դիմացի համատիրության սենյակում ընտրացուցակները դրել ու մարդկանց գումարներ էր բաժանում
2. Երիտասարդները փորձում էին ինքնահաստատվել տեղամասում, բայց լրագրողները նրանց դուրս հանեցին տեղամասից` Ջնդոյի հետ միասին
3. Մինչ Արամ Դանիելյանը հաղորդագրություն էր տարածում, թե Սասուն Միքայելյանը կեղծիքներ է իրականացնում՝ քաղաքում «ջիփ»-երով շրջելով, ՀՀԿ-ի բաժանած գումարներն այսպիսի կուտակումներ էին առաջացրել ընտրատեղամասերում  
4. «Վոլկսվագեն» միկրոավտոբուսն անընդհատ մարդկանց բերում էր տեղամասեր
5. Մարզպետարանի սոցապբաժնի աշխատակիցն ու գյուղապետ Ռազմիկը փորձում էին «լավ տղա» աշխատել, բայց «Ժողովուրդ»-ը ոստիկանների միջոցով նրանց հեռացրեց ընտրատեղամասից
6. Չնայած ողջ երկիրն աշխատում էր Սասուն Միքայելյանի դեմ, 4000 կեղծ անձնագրեր էին բաժանվել մարդկանց, այնուամենայնիվ, նա զիջեց ընդամենը 1500 ձայնով…




Լրահոս