ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը ԲՀԿ ընտրացուցակում անցողիկ տեղ է ունենալու: Նա կլինի առաջին հնգյակում: Ըստ մեր տեղեկությունների` Վարդան Օսկանյանը մտադիր է հանուն ԲՀԿ ընտրացուցակի իր իսկ ստեղծած «Սիվիլիթաս» հիմնադրամից հրաժարվել: Թեեւ նշվում է, որ այդ հիմնադրամում լուրջ ֆինանսական խնդիրներ են ի հայտ եկել, այնուամենայնիվ, դժվար թե այն փակվի: Պարզապես Օսկանյանը դե յուրե կլքի «Սիվիլիթաս»-ը: Մեր աղբյուրները չբացառեցին, որ Վ.Օսկանյանը հենց այսօր էլ հայտարարի իր այդ մտադրության մասին:




Լրահոս