ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԵՎ ՈՂՋՈՒՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ-ը հանդես է եկել փետրվարի 12-ին Հայաստանի 39 համայնքներում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում կատարված կոպիտ ընտրակեղծիքները դատապարտող հայտարարությամբ. «Փետրվարի 12-ին կայացած ընտրություններում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, խախտելով օրենքի իմպերատիվ պահանջը, դրոշմակնիքները չեն ուղարկել տեղամասային ընտրական հանձնաժողովներին, ինչի արդյունքում վերջիններս  ամենուրեք խախտել են օրենքի պահանջը եւ ճանապարհ բացել բազմաթիվ օրինախախտումների համար: Հայ ազգայինկոնգրեսը դատապարտում է հերթական ընտրագողությունը, պահանջում անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները բոլոր 39 համայնքներում եւ պատժել ԿԸՀ-ի եւ ԸԸՀ-ների ընտրակեղծարարներին»: Միեւնույն ժամանակ ՀԱԿ-ը ողջունել  է Սասուն Միքայելյանին եւ իր ընտրական թիմին, որը համատարած ընտրակեղծարարության, ընտրակաշառքի զանգվածային կիրառման պայմաններում կարողացավ անգամ կեղծված տվյալներով ապահովել աննախադեպ` 46% աջակցության արձանագրումը:




Լրահոս