Կառավարության այսօրվա նիստից առաջ խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների մայրերը շրջապատել էին ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Կարեն Անդրեասյանին և պահանջում, որ բանակում խաղաղ պայմաններում այլևս զինվոր չսպանվի:
Սպանված զինծառայողների մայրերն նաև իրենց որդիների դատական գործերի մասին խոսեցին: Նրանք ևս մեկ անգամ պնդեցին, որ իրենց որդիները ոչ թե ինքնասպան են եղել, այլ նրանց սպանել են: Ծնողներին վրդովեցնում է այն փաստը, որ առ այսօր ձերբակալված չէ Հայաստանի նախկին գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը: Վերջինս սպանված զինծառայողների մահվան վերաբերյալ կեղծ եզրակացություններ է ներկայացրել:
Armlur.am-ը զրուցեց սպանված զինծառայողներից մեկի` Արման Մուրադյանի հոր՝ Հովսեփ Մուրադյանի հետ: Վերջինս ասաց, որ պահանջում է, որ որդու դատական գործը քննվի ոչ թե Արցախում, այլ՝ ՀՀ-ում: