ՑՈՒՐՏ Է, ՄՐՍՈՒՄ ԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք` 42 ավագ դպրոցի ծնողներս, դիմում ենք Ձեզ` խնդրելով, որ դուք վաղը այցելեք մեր դպրոց եւ տեղում ծանոթանաք տիրող խայտառակ իրավիճակին: Մեր դպրոցի ուսուցիչները եւ աշակերտները ցանկանում են զրուցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եւ պատմել եղելությունը: Դպրոցում տիրում է կատարյալ սառնամանիք, եւ աշակերտներն արդեն չեն դիմանում եւ անընդհատ բողոքում են տնօրենին: Դասերն էլ 4-րդ ժամից հետո ավարտվում են, չնայած որ լինում են դեպքեր, երբ այդ ցուրտ պայմաններում ստիպողաբար երեխաներին պահում են նաեւ մինչեւ 5-րդ ժամի վերջը: Արդեն 1 շաբաթից ավել է, ինչ հաճախումների թիվը հասել է 400-ից 200-ի: Շատ են հիվանդները, վատառողջ ու մրսած աշակերտները»,-երեկ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին այսպիսի բաց նամակ են գրել թիվ 42 ավագ դպրոցի աշակերտների ծնողները:




Լրահոս