Չել Սոնենն ավարտում է մարզական կարիերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոպինգ թեստի գործընթացը տապալելուց ընդամենը մեկ օր անց MMA-ի վետերան և UFC-ի չեմպիոնի տիտղոսի նախկին հավակնորդ ամերիկացի Չել Սոնենը (28-14-1) հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:

Թեստը տապալելու վերաբերյալ Սոնենը նշել է, որ չի ափսոսում դրա համար, քանի որ ընդունել է բժշկի կողմից նշանակված դեղամիջոցները, որոնք պետք է օգնեին իր ընտանիքին երեխա ունենալ:

«Ընտանիքն ու առողջությունն ինձ համար առաջնային են: Կգա օր, երբ ես չեմ կոչվի մարզիկ, սակայն ես չեմ ցանկանում, որ գա այնպիսի օր, որ չկարողանամ կոչվել ծնող, հայր կամ ամուսին»,-հայտարարել է մարզիկը:

Չելն ընդհանուր առմամբ UFC-ում անկացրել է 14 մենամարտ, որոնցից հաղթել է ուղիղ կեսում:




Լրահոս