ԱԿՑԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպանական ակտիվիստները շարունակում են իրենց ակցիան Մաշտոց-Կողբացի հատվածում գտնվող այգում` պահանջելով, որպեսզի Մաշտոցի պուրակում դադարեցվեն Աբովյան փողոցի երկաթբետոնե կրպակների տեղադրման աշխատանքները: Այսօր նրանց պահանջով իրենցից 3 հոգի կհանդիպեն Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Նրանց պահանջը մեկն է` դադարեցնել եւ նախկին տեսքին բերել այգին: Ոստիկանությունը թույլ չի տալիս նույնիսկ խարույկ վառել, որպեսզի տաքանան, բայց մասնակիցները ելքը գտել են. նրանք վազում են, պարում, վարժություններ անում: Նշենք նաեւ, որ բնապահպանները շարունակում են ակցիային զուգընթաց ստորագրահավաք անցկացնել, եւ արդեն մոտ 300-ից ավելի ստորագրություն է հավաքվել:




Լրահոս