«ՏԻԱՐՆԸՆԴԱՌԱՋ» ԱԺ-Ի ԴԻՄԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 13-ին` ժամը 14:15-ին, ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի թիվ 19 հասցեում` Ազգային Ժողովի շենքի մոտ, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունն անցնելու պատճառով հետ է վերադարձվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:24-ին, մարվել` 14:31-ին: Այրվել են Հ.Սահակյանին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի 31 ստ 796 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը եւ սրահը:




Լրահոս