ՆԱ ՀԵՌԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2 օր առաջ Լոս Անջելեսում «Բեւերլի Հիլզ» հյուրանոցի իր համարում մահացել է 48-ամյա երգչուհի Ուիթնի Հյուսթոնը (Հոլիվուդի սիրելիները ժամանել էին «Գրեմմի» ամենամյա մրցանակաբաշխությանը): Սկզբնական վարկածի համաձայն` նա ինքնասպան էր եղել լոգարանում, մեկ այլ վարկածով երգչուհու մահը թմրադեղերի չարաշահման հետեւանք է: Սակայն դիահերձումը ցույց է տվել, որ նրա թոքերում ջուր կա, ինչը փաստում է այն մասին, որ Հյուսթոնը խեղդվել է: Աստղը մահացել է լոգարանում` ջրի մեջ կորցնելով գիտակցությունը: Երգչուհու մահվան պատճառների մասին ավելի հստակ եզրակացություն փորձագետները կկարողանան տալ 6-8 օրից: Իսկ մինչ այդ հոսպիտալացվել է Հյուսթոնի 18-ամյա դուստրը, ով նյարդային ցնցում է տարել` տեսնելով մորն այդ վիճակում:




Լրահոս