ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Բնակարանումս տեղադրված գազի անվտանգության սարքավորումը նորմալ չի աշխատում, տարօրինակ ձայներ է արձակում: Այդ սարքավորումը նորով փոխարինելու համար ո՞ւմ եւ ո՞ւր պիտի դիմեմ, եւ արդյո՞ք դրա համար պիտի գումար վճարեմ: Կխնդրեի մանրամասնել:

Ոսկեհատ Ավետյան, 35 տարեկան, գործազուրկ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ներտնային գազասպառման համակարգում առկա ձայնաազդանշանային սարքի աշխատանքներում թերություններ առաջանալու դեպքում բաժանորդը պետք է այդ մասին տեղեկացնի «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ` Երեւան քաղաքում հետեւյալ հեռախոսահամարներով` (010)23-93-27, (010)29-75-31, (010)55-85-46 կամ գազամատակարարման մասնաճյուղի վթարային ծառայություն 1-04 հեռախոսահամարով: Ձայնաազդանշանային սարքի սպասարկումը, նորոգումը եւ անհրաժեշտության դեպքում փոխարինումը կատարվում է անվճար:

«Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ տնօրենի տեղակալ,
գլխավոր ճարտարագետ Պապին Հերգնյան


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպե՞ս պետք է ազդանշանային սարքավորումը սպառողին տեղեկացնի գազի արտահոսքի մասին, երբ այն, պարզվում է, նորմալ չի աշխատում: Որքան հայտնի է, դրանք վերջերս են տեղադրվել, ուստի տարօրինակ է, որ այդքան արագ կարող են շարքից դուրս գալ:




Լրահոս