Ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների տեսակների առևտուրը վերահսկող միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ եթե փղոսկրի վաճառքի նպատակով որսագողության չափերը մնան ներկայիս մակարդակին, ապա աֆրիկյան փղերը կարող են անհետանալ երկրի երեսից:
CITES կազմակերպության հաշվետվության մեջ ասվում է, որ որսագողերի ձեռքով տարեկան սպանվում է 20 հազար փիղ: Դա ավելին է, քան նրանց թվաքանակի տարեկան աճը:
Փաստաթղթում նաև ասվում է, որ Աֆրիկայում բռնագրավված փղոսկրի քանակներն ակնհայտորեմ աճում են: Զեկույցի հեղինակների կարծիքով, դա ցույց է տալիս փղոսկրի ապօրինի առևտրի մեջ կազմակերպված հանցավոր խմբավորումների ներգրավվածության փաստը:
1989թ.-ին փղոսկրի միջազգային առևտրի արգելք է սահմանվել Աֆրիկայում բնակվող փղերի վերացող պոպուլյացիայի պահպանման նպատակով: Փղոսկրը օգտագործվում է զարդերի պատրաստման համար: