
Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը որոշել է հեռանալ գերմանական ակումբից և տեղափոխվել «Մանչեստեր Յունայթեդ». հայտնում է Daily Mail-ը:
Հայտնում են, որ կիսապաշտպանը դեմ չէ կրկին միանալ Լուի վան Գալի հետ, ով ԱԱ-2014-ից հետո գլխավորելու է «Մանչեստեր Յունայթեդ»-ը:
Ակումբի ղեկավարությունը պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերի համար Գերմանիայի չեմպիոնին վճարել 20 մլն եվրո ֆունտ:
Գերմանիայի այս առաջնությունում Շվայնշտայգերը մյունխենցիների կազմում անցկացրել է 23 հանդիպում: 29- ամյա կիսապաշտպանի օգտին գրանցված է 4 գոլ և 5 գոլային փոխանցում: